21 մայիսի 2015 - 20:14 AMT
Deutsche Welle. ԼՂՀ նախագահի փարիզյան այցը զայրացրել է Բաքվին

Ադրբեջանական իշխանություններին զայրացրել է մայիսի 17-19-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Փարիզ: Ադրբեջանում ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն կանչվել է ադրբեջանական արտգործնախարարություն, որտեղ ֆրանսիական դիվանագետին պաշտոնական Բաքվի բացասական վերաբերմունքն արտահայտող նոտա է ներկայացվել, Deutsche Welle-ին հղումով գրում է Panorama.am-ը:

«Սահակյանի այցը Փարիզ վտանգում է ֆրանս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները»,- նշվում է Բաքվի պաշտոնական արձագանքում:

Մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: ԼՂՀ պատվիրակության կազմում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ու Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Մայիսի 18-ին նախագահ Սահակյանն Վալանսում հանդիպել է շրջանային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնի գլխավորությամբ, քննարկել Դրոմի շրջանի ու Արցախի միջև կապերի խորացմանը վերաբերող հարցեր:Հանդիպմանը գործակցության պայմանագրեր են ստորագրվել Դրոմի շրջանի և Արցախի, ինչպես նաև Վալանս ու Ստեփանակերտ քաղաքների միջև: Նախագահ Սահակյանը կարևորել է Դրոմի շրջանի ու շրջկենտրոնի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ շոշափելի ազդեցություն կունենա դրանց ամրապնդման վրա:

Մայիսի 20-ին Բակո Սահակյանն այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ: Հանդիպմանը Սարսելի և Մարտակերտի միջև գործակցության պայմանագիր է ստորագրվել: Նմանատիպ համաձայնագիր է ստորագրվել նաև երկրի արևելյան հատվածում գտնվողՎիլյորբան և ԼՂՀ Շուշի քաղաքների միջև: Բացի այդ, ԼՂՀ ղեկավարը հանդիպել է Ֆրանսիայի մի խումբ սենատորների,ներկայացրել Արցախի պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տեղեկություններ և պատասխանել ներկաների հարցերին:

Ադրբեջանական արտգործնախարարության ներկայացուցիչ Ահմետա Գաջիեվան նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախագահի և նրան ուղեկցող այրերի այցելությունը Փարիզ» հակասում է Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի մշտական համանախագահող երկրի մանդատի բովանդակությանը:

Բաքվի հղած նոտայում, ըստ պարբերականի, նշված է, թե ֆրանս-ադրբեջանական բարեկամական հարաբերություններին վնասել է նաև Ղարաբաղի Ազգային ժողովի մայիսի 4-ին կայացած ընտրություններին ֆրանսիացի պատգամավորների`որպես դիտորդների ներկայությունը Ստեփանակերտում:

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները խորհրդարանի նոր կազմ էին ընտրել: Ընտրողների ընդհանուր թիվը 101.653 էր, որոնցիցմասնակցել էր 72.039 մարդ՝ ընտրողների ընդհանուր թվի 70․6%-ը:Ավելի ուշ արդյունքներով պարզվեց, որԱրցախի խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ՝«Ազատ Հայրենիք» կուսակցությունը ստացել էր քվեների 47․3%-ը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19․1%-ը, ՀՅ Դ-ն՝ 18․81%-ը, «Շարժում 88» կուսակցությունը՝ 6․93%-ը և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 5․38%-ը: