28 մայիսի 2015 - 20:11 AMT
Շերը դարձել է Marc Jacobs-ի նոր դեմքը. Նա կհայտնվի աշուն-ձմեռ հավաքածուի լուքբուքում

Ամերիկացի հայտնի դիզայներ Մարկ Ջեյքոբսնիր աշուն-ձմեռ հավաքածուի լուքբուքում նկարահանվելու է հրավիրել 69-ամյա հայազգի երգչուհի Շերին: Այդ մասին հայտնել է հենց ինքը՝ 52-ամյա դիզայներն Instagram-ի իր էջում՝ հրապարակելով առաջին լուսանկարը, գրում է Super-ը:

«Զարմանալի ու հիասքանչ Շերը: Մեր աշուն-ձմեռ հավաքածուի համար լուսանկարի հեղինակը Դևիդ Սիմսն է, և սա միայն սկիզբն է»,- գրել է դիզայները:

Շերի ու անվանի դիզայների գործակցության մասին խոսակցությունները սկսվեցին, երբ նրանք միասին ներկայացան Met Gala-ին՝ Կոստյումի ինստիտուտի երեկոյին: Այդ օրվա երգչուհու զգեստը Marc Jacobs-ի նոր հավաքածուից էր, նշում է Buro247-ը:

Շերը (Շերիլին Սարգսյան) այն սակավաթիվ դերասաններից է, որոնք արժանացել են բոլոր մրցանակներին՝ «Օսկարի», «Գռեմմիի», «Էմմիի» և 3 «Ոսկե գլոբուսի»՝ կինոյում, երաժշտական և հեռուստատեսային ասպարեզում ունեցած նվաճումների համար:

Նրա կարիերան սկսվեց, երբ նա ընդամենը 17 տարեկան էր: 1965-ին Շերը The Sonny and Cher դուետի կազմում ձայնագրեց I Got You Babe երգը: 1984-ին նա արժանացավ «Օսկարի» Silkwood ֆիլմում «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար»: 1985-ին Mask ֆիլմը բերեց նրան Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը», իսկ Moonstruck ֆիլմի համար նա «Օսկար» ստացավ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում:

50-ամյա կարիերայի ընթացքում նա դարձավ փոփ-մշակույթի կուռքերից մեկը: Նա հայտնի է որպես առավելագույն քանակով ձայնագրություններ վաճառած երաժիշտներից մեկը: Ինչպես նշում է Times Live-ը, «Մադոննայից և Լեդի Գագայից առաջ ամերիկյան շոու-բիզնեսում կար Շերը»: