3 հունիսի 2015 - 16:37 AMT
Կայանատեղի ավտոմատ որոնման համակարգ է մշակվում

Երևանի գերբեռնված կենտրոնում կայանման ազատ տեղ գտնելը հեշտ խնդիր չէ: Թեև, նման խնդիր կա աշխարհի գրեթե ցանկացած քաղաքում: Վճարովի կայանատեղիները կամ նույնիսկ սահմանափակ մուտքը քաղաքի կենտրոն հարցի լուծում չեն: Ամերիկյան INRIX ընկերությունը որոշել է հարցին մոտենալ մյուս կողմից:

Ընկերությունը մշակում է կայանման վայր ավտոմատ որոնող On-Street Parking համակարգը, որը հնարավոր կլինի ինտեգրել ավտոմեքենաների նավիագցիոն համակարգին, ինչպես նաև տրամադրել արտադրողներին, քաղաքային իշխանություններին ու տեղեկատվական գործակալություններին:

Համակարգը գնահատում է փողոցների ծանրաբեռնվածությունը, տեղեկատվություն ստանալով տարբեր աղբյուրներից, այդ թվում այսպես կոչված «միացած ավտոմեքենաների» (connected cars) ցուցիչներից և դրանց հիման վրա որոշում է կայանման համար մատչելի տեղերի քանակը, ինչպես նաև տեղեկատվություն է ստանում քաղաքային և վճարովի կայանատեղիների մասին և տրամադրում դրանք` բաշխելով ըստ գնի և հեռավորության:

INRIX ծառայությունը կհայտնվի BMW նավիգացիոն համակարգում և կաշխատի Սիեթլում, Վանքուվերում, Սան Ֆրանցիսկոյում, Ամստերդամում, Քյոլնում և Կոպենհագենում: Մինչև տարեվերջ այն կգործարկվի 23 քաղաքում: