Լոս Անջելեսի միջազգային կինոփռատանում առաջին անգամ հայալեզու գեղարվեստական ֆիլմ կներկայացվի, գրում է «Los Angeles Daily News»-ը:
Կինոփառատոնին, որը կանցնի հունիսի 10-18-ը, նախատեսվում է 74 գեղարվեստական, 60 կարճամետրաժ և ավելի քան 50 նոր մեդիաաշխատանքներ ներկայացնել:
Հայալեզու առաջին գեղարվեստական ֆիլմը` «Արամ, Արամ», պատմում է ներգաղթյալ տղայի մասին: Ֆիլմը նկարահանել է Սան Ֆերնանդո հովտի բնակիչ Քրիսթոֆեր Չաբերսը, որը չի խոսում հայերեն: Նկարահանումները կատարվել են Գլենդեյլում և Լոս Անջելեսի «Փոքր Հայաստան» թաղամասում:
«Մենք կանոն էինք սահմանել, որ բոլոր հայ կերպարները պետք է հայ դերասաններ մարմնավորեն»,-ասել է Չամբերսը` նշելով, որ այդ մշակույթը գրավել է նրան հայ ընկերների շնորհիվ, որոնց հետ աշխատել է տեղի ստուդիաներում: «Ես ուզում էի այնպես անել, որ խաղն իսկական լինի և պատմությունը` ճշմարիտ»,-ասել է ֆիլմի հեղինակը, հայտնում է Tert.am-ը:
Հունիսի սյզբին փառատոնը հայտարարեց 2015-ի ծրագրի որոշ հավելումների մասին: Մեկը` վարպետության դասն էր «Անսահման վիզուալ շարադրանք» թեմայով Մեթյու Քալլենի մասնակցությամբ, որը խոստումնալից «Լոնդոնի դաշտերը» ֆիլմի ռեժիսորն է Մարտին Էմիսի վեպի մոտիվներով: Ֆիլմը նկարահանվել է դեռ 2013-ին Տեո Ջեյմսի , Ջոնի Դեպի, Ջիմ Սթերջեսի մասնակցությամբ: