15 հուլիսի 2015 - 19:39 AMT
Գևորգ Դավիթյանը` Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն

Ստամբուլի Օպերայի և Բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է հայազգիԳևորգ Դավիթյանը: Նախկինում Դավիթյանը զբաղեցրել է Օպերայի երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Նոր պաշտոնում նա փոխարինելու է թոշակի անցած Շամիլ Գյոքբերքին, «Ակօս»-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Նման կարևոր պաշտոնի նշանակվելու համար մեծ ուրախություն և հպարտություն եմ զգում», - ասել է Դավիդյանը:

Ազգությամբ հայ արվեստագետը ծնվել է 1968-ին և երկար տարիներ տարբեր երգչախմբեր ղեկավարել։ 1998-ին դարձել է Ստամբուլի օպերայի մենակատար: Որպես երգչախմբի ղեկավար և մենակատար համերգներով է հանդես եկել աշխարհի մի շարք քաղաքներում։