28 հուլիսի 2015 - 19:29 AMT
Ադրբեջանը՝ հարևանների հետ վատ հարաբերություններ ունեցողների վարկանիշի հնգյակում

Ավտրալիական Institute for Economics and Peace կազմակերպությունը հրապարակել է հարևանների հետ ամենալարված հարաբերություններ ունեցող երկրների վարկանիշային ցանկը. Ադրբեջանն առաջին հնգյակում է՝ Ուկրաինայի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի ու Լիբանանի հետ:

Վարկանիշը կազմելուց կազմակերպությունն առաջնորդվել է մի քանի չափանիշներով և իրավիճակը գնահատել 1-ից 5 բալանոց համակարգով: Նշված 5 երկրում իրավիճակը գնահատվել է 5 միավոր, գրում է Artsakhpress.am-ը:

Իրավիճակը 4 միավոր է գնահատվել 11 երկրում, որոնց շարքում է Հայաստանը՝ Հարավային Սուդանի, Սոմալիի, Սուդանի, Պակիստանի, Լիբիայի, Հարավային Կորեայի, Իսրայելի, Էրիթրեայի, Իրանի, Հարավաֆրիկյան Հանրապետության հետ:

2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է սկսվել: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30 հազար գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

ԱՄՆ-ն և Ռուսատանը գնահատվել են որպես 3 միավոր ունեցող երկրներ: Դանիան, Նոր Զելանդիան, Իսլանդիան և Շվեյցարիան հարևանների հարաբերությունների իրավիճակով գնահատվել են 1 միավորով և համարվել հարևանների հետ ամենակայուն հարաբերություններ ունեցող երկրները:

Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները կտրուկ խզվեցին 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացրած հանրաքվեից հետո: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասն արտահայտվեց ՌԴ-ին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդն անկախություն հռչակեց: Ապա Ռուսաստանին միանալ ցանկացան նաև Դոնեցկը և Լուգանսկը, որտեղ մինչև հիմա ընթանում են բախումներ Ուկրաինայի զինված ուժերի և ռուսամետ անջատողականների միջև: