30 հուլիսի 2015 - 14:43 AMT
Google Translate-ը թարգմանում է 27 լեզվից առանց ինտերնետին միանալու

Google Translate բջջային հավելվածի վիզուալ թարգմանության գործառույթը համալրվել է ևս 20 լեզվով թարգմանելու հնարավորությամբ: Այժմ համակարգը կարող է տեսախցիկի օգնությամբ «ոտքի վրա» առանց ինտերնետին միանալու թարգամնել գրությունները 27 լեզվից:

Առանց ինտերնետին միանալու լեզուների այդ քանակի օգտագործումը գրությունների վիզուալ ընթերցման և թարգմանության համար հնարավոր դարձավ խորը ուսուցման տեխնոլոգիաների շնորհիվ: Այդ նպատակով Google-ի մասնագետները վարժեցրեցին արհեստական նեյրոնային ցանցը տառերի և թվերի պատկերները տարբերելու գործում, որոնք միտումնավոր խեղաթյուրվում էին տարբեր աստիճանի: Դրանից հետո մշակողները «պարզեցրին» նեյրոնային ցանցի բարդությունը, որը տառերի տարբերակմամբ է զբաղվում: Օրինակ, նեյրոնային ցանցը չի տարբերակի կողքի շրջված գրությունները կամ լիովին խեղաթյուրված տառերը:

Երբ նեյրոնային ցանցն արդեն կարողացավ տարբերել տառերը, հավելվածը սկսեց բառեր կազմել և ստուգել հեռախոսի հիշողության մեջ ներբեռնված բառարանների միջոցով: Հաշվի է առնվում նիշերի վիզուալ նմանությունը, ուստի հավելվածն, օրինակ, «5uper» նիշերի հաջորդակնությունը տարբերակելիս կստուգի բառանում նաև «Super» բառը: Նախկինում արդեն մատչելի անգլերենին, իսպաներենին, իտալերենին, գերմաներենին, պորտուգալերենին, ռուսերենին և ֆրանսերենին ավելացել են բուլղարերենը, հունգարերենը,ինդոնեզերենը, կատալոներենը, լիտվերենը, նիդերլանդերենը, նորվեգերենը, լեհերենը, ռումիներենը, սլովակերենը, թուրքերենը, ուկրաիներենը, ֆիլիպիներենը, ֆիններենը, խորվաթերենը, չեխերենն ու շվեդերենը: Հասանելի է նաև միակողմանի թարգմանությունն անգլերենից հինդիի և թայերենի: