7 օգոստոսի 2015 - 11:11 AMT
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է՝ Ադրբեջանը հայկական անօդաչու սարքեր չի ոչնչացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից օգոստոսի 6-ին տարածված տեղեկությունը, թե իբր իրենց զինված ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ երկու հայկական անօդաչու թռչող սարքեն խփել, իրականությանը չի համատասխանում:

Այս մասին տեցեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, իբր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի ուղղությամբ ադրբեջանական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հայկական արտադրության «Կռունկ- 25» անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել:

Հուլիսի 29-ին ադրբեջանական կողմը հերթական սուտ տեղեկատվություն էր տարածել, իբր ոչնչացրել է հայկական անօդաչու սարք: ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այդ հատրարարությունը նույնպես հերքել է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց (45 արկ) և 82 մմ-անոց (24 արկ) ականանետեր: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձակել է մոտ 3000 կրակոց: