Հանրապետության տարածքում օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում է է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այդ օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ:
Երևանում օգոստոսի 27-29-ին օդի ջերմաստիճանը տատանվելու է +25-27 աստիճանի սահմանում, սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 30-31-ին ջերմաստիճանը մայրաքաղաքում տատանվելու է +27-30 աստիճանի սահմանում, սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարևան Վրաստանում ուժեղ անձրևներ են տեղում. հորդառատ անձրևները օգոստոսի 26-ի լույս գիշերը լուրջ խնդիրներ են ստեղծել Բաթում և Փոթի քաղաքների բնակիչների համար, որտեղ հեղեղվել են փողոցները, բնակելի շենքերի առաջին հարկերը, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը և էլեկտրաէներգիայի մատակարարումը: