ՀՀ կառավարությունը հոկտեբմերի 8-ի նիստում հաստատվել է չաշխատող մայրերին նպաստ նշանակելու և վճարելու կարգը:
2016-ի հունվարի 1-ից չաշխատող մայրերին վճարվելու է մայրության նպաստ:
Այսպիսով, կկարգավորվեն համապատասխան օրենքով սահմանված կարգով չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները` ապահովելով օրենքի կիրարկումը, ինչպես նաև կսահմանվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս որոշմամբ 2016-ի պետբյուջեի վրա մոտ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ է ավելանում:
Գործադիրը նաև ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշման համապատասխան կետը, որի համաձայն, 2000 դրամով բարձացվելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով: Սակայն, սակագնի բարձրացում 2015-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ, և ըստ էության նախագծի ընդունումը չիրագործվեց:
Կառավարությունը նախկինոմ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում, որի համաձայն անապահով ընտանիքներին անվճար կտրամադրվեն թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր: