13 հոկտեմբերի 2015 - 17:44 AMT
ՀԵՑ-ի գնորդը ստանձնել է նոր պարտավորություններ. Դրանց թվում է տեխնոլոգիական կորուստների նվազեցումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո բավականաչափ ընդլայնվել են։ Գնորդ ընկերությունը նախկինից բացի, ստանձնել է նաև նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի բարելավման համար, հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Սեպտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ «Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՈ» ընկերությունն ավարտել են Հայաստանում էնորգոակտիվների առք-վաճառքի գործընթացը:Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, «Տաշիրը» ձեռք կբերի «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Կառավարությունն արդեն հաստատել է գործարքը. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաճառքը թույլ է տվել:

Մասնավորապես, սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2%-ով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։ Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առևտրային կորուստների ավելացում՝ 2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ։

Առաջիկա 5 տարվա ընթացքում նոր սեփականատերը պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ, էապես բարելավի ընկերության որակի կառավարումը և էներգետիկայի համակարգը։

Գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100% վճարումներ՝ արտադրողներին և ծառայություն մատուցողներին։

Ինչպես հայտնի է, ֆինանսական դժվարությունների հետևանքով, վերջին շրջանում նախկին սեփականատերը ի վիճակի չէր լինում ժամանակին և ամբողջությամբ կատարել այդ պայմանը։ Մի բան, ինչը խնդիրներ էր ստեղծում արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների համար։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ապագա պլաններում է ՀԵՑ ֆինանսական գործունեության օպտիմիզացման, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման ուժեղացման նպատակով հակաճգնաժամային ծրագրի ընդունումն ու բաշխիչ ցանցերի սարքավորումների արդիականացումն է: «Հայաստաննի հանրապետության բնակչության աջակցության նպատակով որոշում է ընդունվել անձնական հաշիվներից Հայաստանի կառավարության հետ համատեղ հատուցել բարձրացված և մինչև օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը հետագա մեկ տարվա ընթացքում», - ասել է նա: