10 նոյեմբերի 2006 - 14:53 AMT
Մերժվել է հայցն ընդդեմ թուրք հյուպատոսի
Փարիզի 17-րդ շրջանի դատարանը նոյեմբերի 8-ին մերժել է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Այդին Սեզգինի դեմ հայցը: Հայցը ներկայացրել էր հայկական մի կազմակերպություն` հյուպատոսարանի պաշտոնական կայքէջում Հայոց ցեղասպանությունը բացահայտորեն հերքելու համար: 2004 թ. դատարանը հայտարարել էր, որ թուրք հյուպատոսը չի կարող դատվել` դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով: Այնուհետեւ հայկական կազմակերպությունը դիմել էր Գերագույն դատարան, հաղորդում է «Երկիր» թերթը: