2 նոյեմբերի 2015 - 19:31 AMT
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ. Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծում է պահանջում, ու այդ լուծման որոնումները ձգձգվել են: Համապատասխան հայտարարությամբ, ռուսաստանյան «Խորհրդարանական թերթի» հաղորդմամբ, հանդես է եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում:

«Ընդ որում, հակամարտության լուծման ուժային մեթոդ գոյություն չունի, այն կարելի է հանգուցալուծել միմիայն խաղաղ ճանապարհով», - ասել է նա:

Անդրադառնալով հայ-ռուսական փոխգործակցության այլ թեմաներին, Մատվիենկոն, մասնավորապես, նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պիտի միավորեն ջանքերը միջազգային հարթակներում: Մատվիենկոն նկատել է, որ այսօր երկու երկրների օրենսդիրներն աշխատանքներ են տանում ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում գործող օրենսդրության կատարելագործման նպատակով:

Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցով է գտնվում Հայաստանում նոյեմբերի 2-3-ին: