9 նոյեմբերի 2015 - 17:58 AMT
ԻԻՀ նախարար. Ցանկանում ենք ՀՀ-ի միջոցով կապվել ԵՏՄ-ի հետ

Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով կապ հաստատել ԵԱՏՄ անդամ երկրներին: Այս մասին հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:

Իրանի կառավարության անդամը նոյեմբերի 9-ին Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություններին, մասնավորապես ասել է.

«Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), մենք ցանկություն ունենք այդ առիթն օգտագործել և մեր ապրանքներն արտահանել Ռուսաստան և կառույցի այլ անդամ երկրներ», իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 9-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակության, ինչպես նաև 65 հայ գործարարի մասնակցությամբ անցկացվում է Իրան-Հայաստան գործարար համաժողովը: