23 նոյեմբերի 2006 - 14:19 AMT
Իլհամ Ալիեւը համաձայնվել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնվել է հանդիպել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հաղորդում է Day.az-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Երկու երկրների նախագահները կանցկացնեն երկկողմ բանակցությունների հերթական փուլը նոյեմբերի 28-ին Մինսկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել նախօրեին Ի.Ալիեւի ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, որի շրջանակներում ընթանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: