17 նոյեմբերի 2015 - 12:22 AMT
ԶԼՄ-ները հայտնել են ՄԱԷ մարդաշատ վայրերում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին

Ավելի քան 40 անդամ ունեցող խումբը, որին կասկածում են ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ, ծրագրում էր պայթյուններ կազմակերպել Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) հյուրանոցներում և առևտրի կենտրոններում, հայտնել է տեղական The National-ը:

Լսումներն այս գործով ՄԱԷ բարձրագույն դաշնային դատարանում տեղի են ունեցել նոյեմբերի 16-ին: Հաջորդ լսումը կկյանա դեկտեմբերի 8-ին:

«Շաբաբ ալ Մանրա» խմբավորման ենթադրյալ կազմակերպիչների դեմ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողություններ և պետական հեղաշրջում կազմակերպելու և «իսլամական խալիֆայություն» ստեղծլու վերաբերյալ:

Ինչպես հայտնել է պարբերականը, 2011-ից սկսած խմբավորումը պայթյուններ էր ծրագրում իրականացնել ՄԱԷ տարբեր վայրերում:

Ըստ դատախազության հայտարարության, կասկածյալներն ապօրինաբար զենք ու զինամթերք են ներկրել երկիր, պայթուցիկներ սարքել, կամավորներ են մատակարարել մյուս ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», Սիրիայում պատերազմող «Ջեբհատ ան Նուսրան» և «Իրանական Բելուջիստանի ազատագրման ճակատը»:

Բացի այդ, նրանց մեղադրում են ինտերնետ կայքերն ու ՏՏ մյուս միջոցները սեփական գաղափարները քարոզելու համար օգտագործելու մեջ: Կասկածյալներից 3-ը հետախուզման մեջ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՄԱԷ-ն դատապարտեց ահաբեկչական գործողությունները Փարիզում, որոնց զոհ գնաց 133-ից ավելի մարդ, և կոչ արեցին միավորվել ահաբեկչությնա դեմ պայքարում:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 129 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը»: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային: