24 նոյեմբերի 2006 - 13:49 AMT
Եվրոպական հարեւանության քաղաքականությունը կարեւոր է Հարավային Կովկասի համար
Հարավային Կովկասի պետությունների հետ ԵՄ Գործողությունների ծրագիրը կարեւոր է ոչ այնքան ֆինանսական ներհոսքի պատճառով, որքան նրանով, որ տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցել միմյանց հետ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, եթե Հարավային Կովկասի երկրները չկարողանան համագործակցել միմյանց հետ, նրանք չեն կարողանա ինտեգրվել նաեւ եվրոպական կառույցներին: «Հենց դա է Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնական նպատակն` այնպես անել, որ տարածաշրջանի երկրները շահագրգռված լինեն միմյանց մեջ»,-ընդգծել է Հովհաննիսյանը: