24 նոյեմբերի 2015 - 22:58 AMT
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սիրիայում ուղղաթիռի ու ևս մեկ զինծառայողի կորուստը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հաստատել է Սիրիայում խոցված Սւ-24 ինքնաթիռի անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ևս մեկ զինծառայող կորցնելու ու ուղղաթիռ կործանվելու մասին տեղեկությունները:

Russia Today հաղորդմամբ, Մի-8 ուղղաթիռը խոցվել է հրազենային կրակով, ինչի հետևանքով ստիպված է եղել վայրէջք կատարել:

Մարտի ընթացքում զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող ծովային հետևակի ստորաբաժանումից: Այնուհետև իրականացված գործողության արդյունքում ուղղաթիռի անձնակազմ ու որոնողափրկարարական ջոկատը տարհանվել են:

Զինված խմբավորումները ոչնչացրել են ուղղաթիռն ականանետային կրակով:

Ավելի վաղ խմբավորումներից մեկը տարածել էր ռուսական ուղղաթիռի ոչնչացման տեսագրությունը:

Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման մասին կարևորագույն նորությունները ընթերցեք PAN-ի թարմացվող լրահոսում: