26 նոյեմբերի 2015 - 13:48 AMT
«Ռոսնեֆտը» $40 մլն-ով ավտոլցակայանների ցանց է գնել Հայաստանում

«Ռոսնեֆտը» $40 միլիոնով (2,7 մլրդ ռուբլի) գնել է հայաստանյան «Փեթրոլ Մարկեթ» ավտոլցակայանների ցանցը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը ընկերության մամուլի հաղորդագրության վրա հղումով:

«2015-ի օգոստոսին ընկերությունն ավարտել է «Փեթրոլ Մարկեթ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռք բերման գործարքը, այդ ընկերությանն են պատկանում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ավտոլցակայանների ցանցն ու նավթագազային տնտեսությունը»,-ասվում է զեկույցում:

Ռուսական նավթամթերքն ըստ 2013-ին ստորագրված պայմանագրի արտահանվում է Հայաստան առանց արտահանման տուրքի: Բացի այդ, չեն հարկվում նաև ՌԴ-ից Հայաստան ներմուծվող գազն ու անմշակ ալմաստները: 2014-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 324 հազար տոննա չմշակված նավթամթերք: