28 նոյեմբերի 2006 - 18:45 AMT
Մինսկում սկսվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները
Մինսկում` Ռուսաստանի դեսպանատանը, սկսվել է Հայաստանեի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հանդիպմանը ներկա են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարով: Ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայանալու է նախագահների առանձնազրույցը: