Գարեգին Բ Ամենայն հայոց կաթաղիկոսի հոգածությամբ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի ձեռագրատունը համալրվել է մեկ ձեռագիր մատյանով: Այս մասին տեղեկացնում է ձեռագրատան ֆեյսբուքյան էջը:
Ձեռագիր Սբ Ավետարանը Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ստեղծագործություն է: Բուն Ավետարանը XIV դարի է, իսկ Տերունական պատկերները՝ XV դարի:
Սբ Ավետարանը Հայոց ցեղասպանության օրերին է բերվել Արևելյան Հայաստան և մոտ 100 տարի հատուկ խնամքով պահվել հայ ընտանիքներից մեկում՝ որպես իրենց պապենական սուրբ մասունք:
Էմջիածնի մատենադարանն ունի մոտավորապես 400 կտոր հնատիպ գիրք: Դրանց թվում է նաև հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը` տպագրված 1666թ. Ամստերդամում: Գրադարանն ունի նաև հատուկ ցուցասրահ, որտեղ կցուցադրվեն պատմական և գեղագիտական արժեք ունեցող գրքերը: