30 նոյեմբերի 2006 - 16:03 AMT
Եվրահանձնաժողովի որոշումը Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին սպասված էր
Եվրահանձնաժողովի որոշումը Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին սպասված էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, բանակցությունները պետք է սկսել Կիպրոսի հարցում նախապայման առաջարկելուց: «Ինչպես հիշում եք, բանակցությունների մեկնարկին դեմ էին Հունաստանը եւ Կիպրոսը, սակայն այն ժամանակ Եվրամիությունը անուշադրության մատնեց դա: Իսկ նրանք պնդում էին իրենց դիրքորոշումը, ասելով, որ հույներից լավ ոչ ոք թուրքերին չի ճանաչում»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան կարող է շրջադարձ կատարել դեպի իսլամական աշխարհ եւ, որպես հետեւանք, առավել շատ սկսի աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում, ապա Ա.Ռուստամյանը նկատել է, որ Ադրբեջանն այնպիսի աջակցություն է ստանում Թուրքիայից, որ «ավելին հնարավր չէ»: «Ադրբեջանը մեծ աջակցություն է ստանում Թուրքիայից բոլոր հարցերում: Եթե Հայաստանը նման աջակցություն ունենար, մեզ ուղղակի բան չէր մնա անելու»,-ընդգծել է Ռուստամյանը: