Դեկտեմբերի 4-ի երեկոյան Կասպից ծովի «Գյունեշլի» հանքավայրի թիվ 10 կառամատույցում սասատիկ քամու հետևանքով հրդեհ է բռնկվել, որը դեռ չի մարվել: Կան զոհեր և վիրավորվեր, հայտնում է haqqin.az-ը ոչ պաշտոնական աղբյուրների վրա հղումով:
Նավթագործներից ոմանք խեղդվել են փրկարարական գործողության ժամանակ, քանի որ փրկարարների ռետինե նավակը պատռվել է, այդ մասին հայտնել են զոհվածների հարազատներն ու մերձավորները:
Կան նաև չհաստատված տեղեկություններ կառամատույցում գազի պայթյունի մասին, հայտնում է contact.az-ը:
«Ընդհանուր առմամբ կառամատույցում 84 մարդ է եղել: Բանվորների մի մասին հաջողվել է տարհանել, սակայն ուղղաթիռները չեն կարողանում մոտենալ կառամատույցին սասատիկ քամու պատճառով: Տարհանվել է 20 մարդ»,-facebook-յան իր էջում գրել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Ղահրամանլին: Այդ տեղեկությունը հաստատել է փրկարարական գործողությանը մոտ աղբյուրը:
Reuters-ն իր հերթին Ղահրամանլիի վրա հղումով հայտնում է, որ հրդեհից 32 մարդ է զոհվել, 42-ը` փրկվել է:
«Գյունեշլի» կառամատույցը 1981-ին բացված «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» բլոկի մաս է կազմում: Կառամատույցը մշակում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նավթարդյունաբերող ընկերություննեևրի միջազգային կոնսորցիումի հետ համատեղ: