21 դեկտեմբերի 2015 - 13:11 AMT
«Բորուսիա»-ն մտադիր է երկարացնել Մխիթարյանի պայմանագրի ժամկետը

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է:

Նրա խոսքով՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ում համաձայնագիրը գերմանական ակումբի հետ սպառվում է 2017-ի ամռանը, իրեն հիանալի դրսևորեց մրցաշրջանի աշնանային հատվածում, մասնակցություն ունեալով թիմի խփած բազմաթիվ գոլերին, Sportal.de-ին հղումով գրում է Armsport-ը:

Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո:

Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականի օգոստոսից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է գերմանական ակումբ ուկրաինական «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով՝ դառնալով «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը:

Կարդացեք նաև՝ Երկրպագուների ընտրությունը. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ