25 դեկտեմբերի 2015 - 12:18 AMT
Վերահաստատել է Առէկսիմբանկի Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի համապատասխանությունը ISO27001:2013 -ին

Certification International (UK) Ltd անգլիական աուդիտորական ընկերությունը վերահաստատել է, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO27001:2013 միջազգային ստանդարտներին և շնորհել է համապատասխանության նոր հավաստագիր` երեք տարի ժամկետով: Հավաստագիրը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերը:

Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ` Սամվել Զարգարյանի խոսքերով` Առէկսիմբանկի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին:

«ISO ստանդարտները տարբեր ոլորտների որակական հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանը, - առանձնացրեց Ս. Զարգարյանը: «ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով Բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը»:

2012թ. Առէկսիմբանկը հաջողությամբ անցել է ISO 27001:2005 հավաստագրում Տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում, իսկ AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերության կողմից ստացել է նաև ISO 9001:2008 միջազգային ստանդարտի «որակի նշան» Որակի կառավարման ոլորտում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: