Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրն իր ակումբի հետ:
Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017-ը:
Կողմերը սկզբունքային համաձայնության են հանգել համաձայնագրի երկարաձգման հարցում, Bild-ին հղումով գրում է Panorama.am-ը:
Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 տուրում արդեն 6 գոլ է խփել (2 անգամ ավելի, քան անցած ամբողջ մրցաշրջանում) և կատարել 11 գոլային փոխանցում (ընդամենը 1-ով է զիջում Դուգլաս Կոստային):
Սպասվում է, որ պայմանագրի բոլոր մանրամասները կհրապարակվեն Ամանորից հետո:
Դեկտեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում:
Ակումբը պատրաստ է Մխիթարյանին տարեկան 7 մլն եվրո վճարել:
Միաժամանակ, դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է:
Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո: