26 դեկտեմբերի 2015 - 15:40 AMT
ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է երեքի

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռոստովում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է երեք հայ:

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Ավելի վաղ հաղորդվում էր զոհված երկու հայի մասին:

Զոհված Սարգիս Խաչատրյանը (1991) և Ստեփան Կոստանյանը (1970)ՀՀ քաղաքացիներ են: Պետրոսյանի քաղաքացիությունը ճշտվում է։

ՀՀ քաղաքացի Մարկոս Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: