12 դեկտեմբերի 2006 - 17:56 AMT
EAFJD-ն գտնում է, որ ԵՄ-ն պետք է ավելի խիստ որոշում ընդուներ Թուրքիայի հարցով
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը (EAFJD) գտնում է, որ Եվրամիության արտգործնախարարների որոշումը` Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները մասնակիորեն սառեցնելու վերաբերյալ, պետք է ավելի խիստ լիներ: «Հայկական լոբբիստական կազմակերպությունը համոզված է, որ Թուրքիան պետք է պատժվեր նաեւ մարդու իրավունքների ոտնահարման, փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, Հայաստանի հետ սահմանները փակ պահելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու համար»,- ասվում է AP հաղորդագրության մեջ: Իր հերթին, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հիլդա Չոբոյանն ընդգծել է, որ Եվրամիության անդամ երկրների որոշումը էլ ավելի է խճողել Թուրքիայի հետ հարաբերությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: