5 հունվարի 2016 - 17:43 AMT
Ֆրանսիական ընկերությունը քաղաքաշինական ներդրումային ծրագրեր կարող է իրականացնել ՀՀ-ում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 5-ին ընդունել է ֆրանսիական Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանին:

Զրուցակիցները քննարկել են քաղաքաշինական, այդ թվում բնակելի շենքերի կառուցման և սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ներդրումային ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական մի շարք հայտնի բրենդերի՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությանը:

Վարչապետը ողջունել է ֆրանսիական ընկերության նախագահի ծրագրերն ու նախաձեռնությունները և հայտնել Կառավարության աջակցությունը՝ դրանք կյանքի կոչելու գործում: