16 հունվարի 2016 - 15:32 AMT
Իրանի Ռահվա գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու խաչերն օծվել են

Իրանի Ռահվա գյուղի Սբ Աստվածածին պատմական եկեղեցում հունվարի 15-ին մատուցվել է պատարագ` Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճյանի հանդիսապետությամբ: Պատարագը մատուցել է Ուրմիայի հոգևոր հովիվ Արժ. Տ. Ներսես Քհնյ. Պասիլյանը:

Ինչպես տեղեկացնում է Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարանից, առաջնորդ Սրբազան հոր ձեռամբ, Սբ Պատարագի ընթացքում, քարոզից անմիջապես առաջ տեղի է ունեցել եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի օծման հանդիսավոր արարողությունը, գրում է Tert.am-ը:

Ապա խաչերը երիտասարդների օգնությամբ զետեղվել են իրենց տեղերը: Վերանորոգված եկեղեցու արտաքին պատերի մաքրման աշխատանքները շուտով ավարտվելու են, որպեսզի կարելի լինի 18-րդ դարի եկեղեցին վերաօծել գարնանը: