21 դեկտեմբերի 2006 - 15:04 AMT
Փետրվարին Հունգարիայի բողոքարկման դատարանը կքննարկի Ռամիլ Սաֆարովի գանգատը
2007 թվականի փետրվարին 22-ին Հունգարիայի բողոքարկման դատարանը կքննարկի ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի գանգատը, որին դատապարտել են ցմահ բանտարկության 2003 թվականին Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար: Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատանը նշել են այն դատավորի եւ փաստաբանի անունները, որոնք կմասնակցեն դատավարությանը: Դատավարությունը կանցնի դատավոր Կարպատի Պիրոշկայի նախագահությամբ, իսկ Ռ.Սաֆարովին կպաշտպանի փաստաբան Ջորջ Մաջարը, որն արդեն մասնակցել է առաջին դատավարությանը: Ռ.Սաֆարովի ընտանիքի ներկայացուցիչներն են Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիայի անդամներ Իքրամ Շիրինովը եւ Էլմար Քերիմովը, որոնք Բուդապեշտ կմեկնեն հունվարի 15-ին, հաղորդում է ԱՊԱ-ն: