25 դեկտեմբերի 2006 - 17:29 AMT
Ադրբեջանցի շարքայինը գերի է հանձնվել հայկական զինված ուժերին
Դեկտեմբերի 24-ին ժամը 14:10-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական հենակետերից մեկին մոտեցել եւ գերի է հանձնվել ադրբեջանական զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1987թ. ծնված շարքային Սամիդ Նազիմօղլի Մամեդովը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ադրբեջանցի զինծառայողն եղել է առանց զենքի եւ զինամթերքի: Տվյալ արարքը նա բացատրում է Ադրբեջանի ԶՈՒ սպաների կողմից պարբերաբար ծաղրանքի եւ ծեծի ենթարկվելու փաստով: Սամիդ Մամեդովը ծառայում է մեկ տարի, զորակոչվել է Ակստաֆայի ԶԿ-ից: Կատարվում է հետաքննություն: