1 փետրվարի 2016 - 13:14 AMT
Տիգրան Սարգսյանը ստանձնել է ԵՏՀ նախագահի պարտականությունները

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ստանձնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի պարտականությունները: ԵՏՀ-ն Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմինն է:

Սարգսյանը հաստատվել է ԵՏՀ նախագահի պաշտոնում 2015-ի դեկտեմբերին` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, ԵՏՄ նախագահների կողմից: Սարգսյանն այդ պաշտոնում փոխարինեց ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին:

Փոխվել է նաև հանձնաժողովի կազմը: Եթե նախկինում յուրաքանչյուր անդամ պետություն 3-ական նախարար ուներ հանձնաժողովի կազմում, ապա այժմ` 2-ական: Այսպիսով, ԵՏՀ-ն փետրվարի 1-ից 10 անդամ ունի:

Հանձնաժողովում նոր նախարարի պաշտոն է հաստատվել` ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների գծով նախարար: Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը, որը նախկինում զբաղեցնում էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: