Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային բոլոր հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ, ինչպես նաև անխափան գործում են ջրամատակարարման և էներգամատակարարման համակարգերը:
Նշված բոլոր հաստատություններում ապահովված է նաև բժշկական խիստ հսկողություն:
Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ:
Նախարարությունը հորդորում է առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է երեխայի առողջության համար։
Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Նախարարությունը հորդորում է նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել ամուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար չզբավել ինքնաբուժմամբ:
Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացվել են՝ գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ պայմանավորված:
Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը։
Կարդացեք նաև՝ ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց