3 փետրվարի 2016 - 16:31 AMT
ԲՀԿ. Կոալիցիայի հարցն այլևս օրակարգում չէ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում իշխանական կոալիցիայի մաս կանգնելու թեման այլևս չկա: Այդ մասին է հայտարարել «Ազատություն» ռադիոկայանին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ Զոհրաբյանի, հարցի շուրջ մոտեցումները տարբեր են եղել. Կուսակցության որոշ անդամներ կողմ էին «լինել համագործակցության որևէ ֆորմատում», սակայն ինքը Զոհրաբյանը կտրականապես դեմ էր նման տարբերակին: «Դա բացարձակապես աննպատակահարմար է, և ես չեմ հավատում մեկ տարով կոալիցիաների արդյունավետությանը»,- պարզաբանեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը հայտնել է նաև, որ կոալիցիա մտնելու առաջարկ կուսակցությունը ՀՀԿ կողմից չէր ստացել, սակայն հարցն, այնուամենայնիվ, քննարկվել է:

«Բարգավաճ Հայաստանը» պաշտպանել էր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու մասնակցել քարոզարշավին: Փոփոխությունները պաշտպանած մեկ այլ կուսակցություն` «Դաշնակցությունը», հայտարարել է, որ կողմ է ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու գաղափարին. ուժերն այժմ քննարկում են կազմվելիք կոալիցիայից հետո պաշտոնների վերաբաշխման հարցը: