5 փետրվարի 2016 - 11:46 AMT
Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով: Այդ մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

Նշում է, որ Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ է նշանակվել արդեն 19-րդ անգամ՝ 1997-ից, գրումէ Yerkir.am-ը:

Անջեյ Կասպրշիկը մշտապես մասնակցում էԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումներին: Նրա կարծիքով՝ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերը նպաստում են էսկալացիայի ռիսկերի աճին, և լարվածությունը բարձր մակարդակի վրա է մնում:

«Ես և գործընկերներս, մանդատին համապատասխան, շարունակելու ենք մշտադիտարկում անցկացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակելու են աշխատանքը լարվածության նվազման և այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու շուրջ»,- շեշտում է Կասպրշիկը: