Փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն ավելի մեծ ծավալներով իրականացվել է մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հիշեցնում է, որ համաձայն Երևանի ավագանու որոշման` իրենց օբյեկտների հարակից տարածքներում պարտավոր են իրականացնել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ:
Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին ևս հորդորում է կատարել իրենց պարտականությունները:
Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը փակ է