Moscow Open-ի կանանց շախմատի մրցաշարում, որը նաև Ռուսաստանի 2016-ի գավաթի փուլ էր, հանդես է եկել հայաստանցի Լիլիթ Գալոյանը:
Հայ շախմատիստուհին վեցերորդ տուրում gլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն հաջորդ երկու տուրերում կրած պարտություններից եւ եզրափակիչ պարտիայում խաղացած ոչ-ոքիից հետո ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 6,0 միավորով պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Սուսաննա Գաբոյանը, զբաղեցրել է 37-րդ տեղը:
Մրցաշարի կանանց պայքարում հաղթող է ճանաչվել ՌԴ հավաքանի ներկայացուցիչ Անաստասիա Բոդնարուկը:
Լիլիթ Գալոյանը ծնվել է 1983-ին, Երևանում: Միջազգային վարպետ, Հայաստանի աղջիկների հնգակի չեմպիոնուհի, նույնքան անգամ` արծաթե մեդալակիր, Երևանի աղջիկների մինչև 18 տ. չեմպիոնուհի (1995), Երևանի կանանց չեմպիոնուհի (1998), Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան կանանց փոխչեմպիոնուհի (1998) և չեմպիոնուհի (1999, 2000), Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունների (2001, 2002) արծաթե և բրոնզե (2006) մեդալակիր է:
2005-ին Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում իր խաղասեղանի վրա արժանցել է արծաթե մեդալի և միաժամանակ առաջին անգամ լրացրել է գրոյսմաստերական նորմ: 2007-ին Գալոյանը Հայաստանի կանանց առաջնությունում նվաճեց երրորդ մրցանակը: