Shamal Storm զորավարժությունների շրջանակում Մեծ Բրիտանիան 1,6 հազար զինվորական և 300 միավոր տեխնիկա կտեղափոխի Հորդանան: Ըստ The Daily Telegraph-ի ռազմական աղբյուրների, զորավարժությունների նպատակն է նախապատրաստվել ռազմատեխնիկայի արագ փոխադրմանn Արևելյան Եվրոպա` ՌԴ և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր հակամարտության դեպքում:
Ինչպես ասել են թերթին զրուցակիցները, չնայած, որ վարժանքներն անցնւմ են Սիրիային սահմանակից Հորդանանում, դրանց անցկացումը կապված չէ ԻՊ դեմ պայքարի հետ:
«Սա ԻՊ դեմ պայքար չէ: Մենք ավելի շուտ պատրաստվում ենք միանալ ԱՄՆ-ին Ուկրաինայում, ոչ թե Սիրիայում: Սա այն ուժերը չեն, որոնք պետք է Հալեպ գործուղել ջիհադականների ավազակախմբի դեմ պայքարելու համար:
Բրիտանական բանակի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, զորավարժությունները Հորդանանում պետք է ապահովեն լիակատար մարտական պատրաստականություն «աշխարհի ցանկացած կետում մինչև 30 հազար զորախումբ ծավավելու և ապահովելու համար»:
Հորդանան արդեն ուղարկվել է մոտ 300 միավոր ռազմատեխնիկա, հայտնում է ՌԲԿ-ն: