15 հունվարի 2007 - 13:20 AMT
Թուրքիայում 1915 թվականի ողբերգության մասին սկսել են խոսել համամեմատաբար վերջերս
«Ես չգիտեմ, թե որքան հայեր են սպանվել 1915 թվականին. մեկուկես միլիոն, երեք, թե հինգ: Թուրքական պատմության դասագրքերում 1915 թվականի իրադարձությունների մասին ոչինչ չկա»,- ասել է Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման խորհրդի (TABDC) համանախագահ Կաան Սոյակը PanARMENIAN.Net-ի թղթակցին: Նրա խոսքերով, Թուրքիայում 1915 թվականի ողբերգության մասին սկսել են խոսել համամեմատաբար վերջերս: «Երբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ում ասել է 1915 թվականի ողբերգության մասին, ապա մեզ մոտ եւս սկսեցին խոսել այդ մասին: Ըստ իս, ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք չենք շփվում, միմյանց չենք լսում: Հայերը պետք է նկատի ունենան, որ Թուրքիան ցանկանում է տեղյակ լինել իր պատմությունից»,- ընդգծել է Սոյակը: