10 փետրվարի 2016 - 16:50 AMT
Թենիսիստուհի Անի Ամիրաղյանն Անթալիայի մրցաշարի 1/8-ում է

Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանն Անթալիայում մասնակցում է ITF կարգի երրորդ անընդմեջ մրցաշարին:

GD Tennis Cup Women's մրցաշարն ունի $10.000 մրցանակային ֆոնդ:

Խաղարկության առաջին փուլում Ամիրաղյանը մրցել է Կարոլինա Կուրցի հետ և դժվարին հաղթանակ է տոնել: Առաջին խաղափուլում ավստրիացին հաղթել է 6:2 հաշվով, սակայն հաջրդող երկու սեթերում 22-ամյա հայուհին առավելության է հասել 6:4 և 6:3 հաշիվներով:

Անթալիայում հունվարին անցկացված մրցաշարերից մեկում Ամիրաղյանը հասել էր կիսաեզրաձակիչ:

Այս հաղթնակի շնորհիվ Ամիրաղյանը մտել է 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է բրիտանուհի Աննա Բրոգանի հետ, գրում է Armsport.am-ը:

Ամիրաղյանը մասնակցում է նաև զուգաղաղի մրցաշարին, որում իտալուհի Նատաշա Պիլուդուի հետ մտել են քառորդ եզրափակիչ:

Փետրվարի 8-ին թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է պրոֆեսիոնալ թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 73 տեղով և այժմ 646-րդ հորիզոնականում է: