Ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ը հերքել է Հայաստանից մատակարարված լոլիկի Կրասնոդարի երկրամաս մուտքը արգելելու մասին ավելի վաղ արված հայտարարությունը:
Տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ կան կասկածներ, որ տոմատը բերվել է այլ երկրից, կեղծած փաստաթղթերով: Խմբաքանակի փաստաթղթերն ստուգվում են:
Ըստ ավելի վաղ տարածված տեղեկության, 22 տոննա տոմատի մուտքը ՌԴ արգելվել էր խմբաքանակում հարավամերիկյան տոմատի ցեց հայտնաբերելու պատճառով: Նշվում էր, որ Ցեցը հայտնաբերվել է Հայաստանից եկող տոմատի խմբաքանակի մեջ առաջին անգամ: Վնասատուից տուժում են ոչ միայն դաշտային պլանտացիաներն, այլև ջերմոցային տնտեսությունները. ցեցի պատճառով կարող է ոչնչացվել բերքի 25-100%-ը: