19 հունվարի 2007 - 20:21 AMT
Արդեն ձերբակալվել են Հրանտ Դինկի սպանության գործով երկու կասկածյալներ
Հայ լրագրող Հրանտ Դինկի սպանությունն ուղղված է թուրք ազգի միասնության դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նա խոստացել է գտնել հանցագործներին, հաղորդելով, որ արդեն ձերբակալվել են երկու կասկածյալներ, սակայն սպանության բոլոր մանրամասները դեռեւս պարզ չեն: «Կրկին սեւ ձեռքերը գրավել են մեր երկիրը եւ արյուն են հեղում Ստամբուլում հանուն իր մութ շահերի: Մենք պետք է հետազոտենք այդ հանցագործության բոլոր ասպեկտները»,-հայտարարել է Էրդողանը մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաեւ հաղորդեց, որ պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել արդարադատության նախարարությունից հանցագործությունը հետաքննելու համար եւ նրանք այժմ Անկարայից դեպի Ստամբուլ ճանապարհին են: