22 հունվարի 2007 - 19:43 AMT
Հայաստանի իշխանությունները Հ.Դինքի թաղման արարողությանը մասնակցելու հրավեր չեն ստացել
Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի թաղմանը մասնակցելու հրավեր չեն ստացել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը եւ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, պաշտոնական կանալներով նման հրավեր Հայաստանը Թուրքիայի ԱԳՆ-ից չի ստացել:

Նշենք, որ թուրքական ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է մասնակցել Հրանտ Դինքի հուղարկավորությանը Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր ղեկավարությանը եւ հայ սփյուռքի ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը գնդակահարվեց հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում իր խմբագրությունից դուրս գալիս: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որը խոստովանել է իր հանցանքը, եւ Յասին Հայալին, որը խոստովանել է, որ հրահրել եւ կազմակերպել է սպանությունը: