Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակվել է աշխարհի լավագույն շախմատիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը (2786) նահանջել է երեք տեղով ու այժմ 7-րդն է:
ՖԻԴԵ-ի վարկանիշում ևս 4 հայ շախմատիստ կա. Գաբրիել Սարգսյան (2702) - 42-րդ տեղ, Վլադիմիր Հակոբյան (2656) - 95, Հրանտ Մելքումյան (2653) - 101, Սերգեյ Մովսեսյան (2653) - 102:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2851), Վլադիմիր Կրամնիկը (2801) ու Ֆաբիանո Կարուանան (2794):
ՖԻԴԵ-ի 2015-ի հոկտեմբերի վարկանիշում Հայաստանի առաջատար գրոսմայստեր, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի ուժեղագույն շախմատիստների տասնյակում էր հայտնվել՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։ Դրանից առաջ, նա մի քանի անհաջող մրցաշարերից հետո դւորս էր մնացել 10-յակից:
Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։
Կարդացեք նաև՝ CNN-ի անդրադարձը. Լևոն Արոնյան` «հայկական շախմատի Դևիդ Բեքհեմը»