Չինաստանի Հուան Ցյան քաղաքում մարտի 3-ին ավարտվել է Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակւմ անցկացվող շախմատի մրցաշարը: ՀԱՕԿ լրատվության բաժին
Արագ և կայծակնային մրցաշարերից հետո գրոսմայստերները մրցել են բասկյան մրցաձևում: 5 տուրից հետո շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հավաքելով 4,5 միավոր զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 3,5 միավորով 14-րդ տեղում է:
Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը հավաքած 5 միավորով 2-րդ տեղում է:
Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստուհի է, կանանց գրոսմայստեր (1998) և միջազգային վարպետ (2003), Հայաստանի կանանց հավաքականի անդամ։
2003-ին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հաղթել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում։ 2002-ին Վառնայում և 2009-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունների արծաթե մեդալակիր է:
Հայաստանի քառակի չեմպիոն է: