3 մարտի 2016 - 18:54 AMT
Ջորջիայի ներկայացուցիչների պալատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև:

Ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը, Ներկայացուցիչների պալատի ընդունած 1580 բանաձևը կրում է «Հարգելով և ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագիրը: Հաղորդվում է նաև, որ բանաձևի ընդունման հիմնական աջակիցներն էին Դեմետրուս Դուգլասն ու Փեթ Գարդները:

ԼՂՀ անկախությունը ճանաչել են բազմաթիվ տարածքային կառույցներ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում: Դրանց թվում են ԱՄՆ Կալիֆորնիա, Մեն, Լուիզիանա, Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս նահանգների օրենսդիր մարմինները, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, Բասկերի երկիրը: