Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող բասկյան շախմատում գրավել է 5-րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային օլինպիական կոմիտեն:
Մկրտչյանը լավ հնարավորություն ուներ լավագույն եռյակում մնալու համար, սակայն վերջին պարտիայում պարտվելով Նանա Դզագնիձեին՝ գրավել է 5-րդ հորիզոնականը:
5 տուրց հետո նա 2-րդ տեղում էր ընթանում:
Առաջին տեղում Ալեքսանդրա Կոստենյուկն է, Նանա Դզագնիձեին նվաճել է արծաթե մեդալ, իսկ եռյակն եզրափակել է Վալենտինա Գունինան:
Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստ է, կանանց գրոսմայստեր (1998) և միջազգային վարպետ (2003), Հայաստանի կանանց հավաքականի անդամ։
2003-ին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հաղթել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում։ 2002-ին Վառնայում և 2009-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունների արծաթե մեդալակիր է:
Հայաստանի քառակի չեմպիոն է: