9 մարտի 2016 - 13:26 AMT
Թբիլիսիում քննարկվելու է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Վրաստանի մայրաքաղաքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում մարտի 8-ին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հենց նոր ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով քննարկմանը»,- գրել է Ուրլիքը:

Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:

Կարդացեք նաև՝ Ուորլիք. Հուսով ենք՝ կողմերը հավատարիմ կմնան բանակցություններով հիմնախնդրի լուծմանը