14 մարտի 2016 - 23:27 AMT
Նախկինում ԵՏՄ-ից մեքենա ներմուծած քաղաքացիներին ԱԱՀ չեն վերադարձնի

Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաներից ԱԱՀ գանձումը վերացնող օրենքը հետադարձ ուժ չի ունենա, այսպիսով՝ նախկինում նորմուծված մեքենաների սեփականատերերը վճարված գումարները հետ չեն ստանա:

Հարցը քննարկվել է մարտի 14-ի ԱԺ նիստի ընթացքում:Tert.am hաղորդմամբ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրեց, ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր արդեն բերել են մեքենա ու մուծել ԱԱՀ-ն, արդյոք նրանց գումարը հետ է վերադարձվելու: Զեկուցող պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, թե օրենքը նման հետընթաց գործընթաց չի նախատեսում:

Միաժամանակ Այվազյանը հիշեցրեց, որ օրենքը վերաբերվելու է միայն տարին մեկ անգամ մեքենա ներմուծող քաղաքացիներին:

ՏՄ նախարար Տատյանա Վալովայան փետրվարի սկզբին հայտարարեց, որ ԱԱՀ-ի գանձումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին: Փետրվարի 17-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը` մեկնաբանելով խնդիրը, հայտարարեց, որ ԱԱՀ գանձումը շարունակվելու է: Սակայն արդեն փետրվարի 25-ին կառավարությունն ընդունեց տվյալ դեպքում ԱԱՀ վերացումը նախատեսող որոշում: